Մայրը ձեռնոցով ծածկեց իր րեպեներ առաջ ծնված երեխային Առավոտյան բժիշկները չէին ուզում հավատալ իրենց տեսածին****

Այս պատմության հերոսուհու անունը Յամիլ Ջեքսոն է:Նրա որդին Զախարին ժամկետից 12 շաբաթ շուտ ծնվեց Նա ընդամենը 1200 գ էր կշռում,տեղափոխվեց վաղածին երեխաների բաժանմունք:Յամիլն օրեր շարունակ նստում էր փոքրիկի օրորոցի մոտ,բայց գիշերները բժիշկները նրան տուն էին ուղարկում Ամեն անգամ գնալիս Յամիլը վախենում էր,որ կվերադառնա և իր փոքրիկին ողջ չի գտնի Յամիլը թևաթափ չեղավ Նա շատ էր լաց լինում,մտահոգվում,բայց լավագույնի հույս ուներ:Նա մի հրաշալի միջոց հորինեց Տուն գնալով՝զբաղվում էր տնայն գործերով,ուտելիք էր պատրաստում,սպասքն էր լվանում:Նա ամբողջ ժամանակ մտածում էր հիվանդասենյակում թողած երեխայի մասին:

Մի անգամ նրա հայացքն ընկավ սովորական ռետինե ձեռնոցներին Եվ լավ միտք հղացավ:Յամիլը սովորական կտորե ձեռնոցի մեջ կտավատի սերմեր լցրեց ու հաջորդ օրը հիվանդանոց տարավ:Մինչ նստած էր որդու կողքին ձեռնոցն իր մարմնի մոտ էր պահում Գործվածքը ներծծում էր նրա բույրը,իսկ ձեռնոցի միջի սերմերը տաքանում էին:Գիշերը տուն գնալուց առաջ նա փոքրիկին ծածկում էր ձեռնոցով:Հաջորդ օրը բուժքույրերը Յամիլին ասացին,որ նրա երեխան անխռով քնել էր խնդիրներ չէր ունեցել սրտխփոցի և շնչառության հետ կապված: Դրանից հետո կինը ձեռնոցն ամեն գիշեր թողնում էր երեխայի մոտ:

Բուժքույրերը Յամիլին խնդրեցին մյուս մայրերի համար էլ նույնպիսի ձեռնոցներ պատրաստել:Նա իր ձեռքով տարբեր գործվածքներով ավելի քան 100 մոդելի ձեռնոց կարեց և տարավ մայրերի համար,ովքեր նույն ծանր փորձության միջով էին անցնում Հրաշք-ձեռնոցներն իսկական փրկություն էին…Հիմա Յամիլն ընկերություն ունի որը վաղածին երեխաների համար հատուկ ձեռնոցներ է պատրաստում ու վաճառում:Նրա որդին արդեն դեռահաս է:Նա շատ է հպարտանում իր մորով:Այդ ձեռնոցներն օգնում են հազարավոր մայրերի ողջ աշխարհում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика