Չինական կենդակերպում նշանը որոշվում է՝ըստ ծննդյան տարեթվի։Կենդանիներից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնավորության որոշակի գծեր։
Առնետի տարի՝1912,1924,1936,1948 1960,1972,1984,1996,2008,2020։Հմայիչ մարդիկ են,ովքեր հեշտությամբ լեզու են գտնում շրջապատի հետ։Հաճախ են հաջողության հասնում բիզնեսում բայց բռնկուն են և քննադատող։Ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեն ինչի արդյունքում նորանոր հաջողությունների հասնելը նրանց համար բարդ չէ։Կրքոտ զուգընկեր են։
Ցուլի տարի՝1913,1925,1937,1949,1961,1973,1985,1997,2009,2021։Հոգով ուժեղ մարդիկ են։Կարող են հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն։ Շրջապատը նրանց հարգանքով է վերաբերվում։ Երբեմն շատ պահանջկոտ են լինում։ Հարաբերություններում կայուն են և ազնիվ, բայց ոչ միշտ են կրքոտ
Առյուծի տարի՝1914,1926,1938,1950,1962,1974,1986,1998,2010,2022։Զգացմունքային մարդիկ են ովքեր իրենց ամբողջությամբ նվիրում են զուգընկերոջը։Հաճախ են ուժեղ լիդերներ դառնում և կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները,որոնց բախվում են կյանքի ճանապարհին
Նապաստակի/ճագարի տարի՝1915,1927,1939,1951,1963,1975,1987,1999,2011,2023։Հոգատար,բարեկիրթ մարդիկ են։Այդ պատճառով էլ միշտ հաճելի է նրանց հետ շփվելը։Հեռու են մնում վեճերից, խուսափում են ցանկացած կոնֆլիկտային իրավիճակից քանի որ չգիտեն ինչպես պահել իրենց այդ իրավիճակներում։ Երբեմն չափազանց սենտիմենտալ են լինում
Վիշապ՝1916,1928,1940,1952,1964,1976,1988,2000,2012,2024։Միշտ հսկայական էներգիա ունեն։ Տաղանդավոր և խելացի մարդիկ են,բայց երբեմն նրանց շատ աղմկոտ և զգացմունքային են համարում։Պահանջկոտ են շրջապատի նկատմամբ,քանի որ իրենցից ևս ամենալավն են սպասում
Օձի տարի՝1917,1929,1941,1953,1965,1977,1989,2001,2013,2025։Խորը մտածողներ են,ռոմանտիկ։Խանդոտ են երբեմն նրանց ժամանակ է հարկավոր միայնակ մնալու և սեփական մտքերը փորփրելու համար
Ձիու տարի՝1918,1930,1942,1954,1966,1978,1990,2002,2014,2026։Սիրում են իրենց մասնագիտությունը,որին նվիրում են իրենց ժամանակի մեծ մասը։ Սիրային հարաբերություններում չափազանց զգացմունքային են
Այծի տարի՝1919,1931,1943,1955,1967,1979,1991,2003,2015,2027։Հմայիչ են,բարի և զգացմունքային,պաշտում են բնությունն ու արվեստը։Երբեմն հակված են լինում հոռետեսության, ինչը բացասաբար է ազդում նրանց տրամադրության վրա։
Կապիկի տարի՝1920,1932,1944,1956,1968 1980,1992,2004,2016,2028։Մարդկանց ձգում են դեպի իրենց։Խելացի են բայց երբեմն չափազանց շատ են խոսում։Նրանց համար դժվար է կարիերայում հաջողություններ ունենալը,քանի որ հաճախ ուշադիր չեն լինում։
Աքլորի տարի՝1921,1933,1945,1957,1969,1981,1993,2005,2017,2029։Շատ ընկերներ ունեն,քանի որ անկեղծ են։Այդ պատճառով նրանց հաճախ ներում են թերությունները։Բարձր ստանդարտներ ունեն գիտեն՝ինչ է հարկավոր անել՝նպատակներին հասնելու համար։
Շան տարի՝1922,1934,1946,1958,1970,1982,1994,2006,2018,2030։Հավատարիմ են ազնիվ,նվիրված։Նրանց ստեղծագործական ունակությունները բավական լավ են զարգացած։Բացի այդ՝զարգացած է նաև արդարության զգացումը։Վստահելի են մտերիմների համար։
Խոզի տարի՝1923,1935,1947,1959,1971,1983,1995,2007,2019,2031։Բարի անկեղծ,ընկերասեր մարդիկ են։Բարձր ինտելեկտ ունեն այդ պատճառով էլ միշտ հետաքրքիր է գործ ունենալ նրանց հետ։Հումորի զգացում ունեն սրամիտ են։