Անսպասելիորեն ավարտվեց Դենիս Գաթիլով (23 տարի) անունով երիտասարդի հասուն կնոջ հետ ծանոթանալու փորձը:Սիրային արկածների փոխարեն նա ապտակ է ստացել և դեմքին գազի բալոնի շիթ։Այս տխուր թյուրըմբռնումը տեղի ունեցավ ահա թե ինչպիսի հանգամանքներում։»Մոտ մեկ տարի առաջ ես ցանկանում էի աշխատել։Դե փորձեցի և ադմինիստրատորը գեղեցիկ և երիտասարդ աղջիկը կարծես դեմ չէր: Բայց չստացվեց,նա ասաց որ ես դանդաղ եմ աշխատում և նման բաներ։Սակայն ես չեմ հուսահատվել և մեկ տարի անց որոշել եմ կրկնել փորձը:
Երբ ես եկա խանութ կրկին, և հարցրի, թե որտեղ Եկատերինա Ալեքսանդրովնան,պարզվեց, որ նա արդեն չի աշխատում։Նրա փոխարեն աշխատող ադմինիստրատորը 35-40 տարեկան տիկին էր Նա ժպտում էր և այնպես էր նայում ինձ,կարծես ես նրան սազում էի։Այդ պահին ես հետաքրքրվում էի դերային խաղերով,ինչպիսիք են ղեկավարը և ենթակաները,(միայն թե մի ծիծաղեք) և ես նրան ակնարկ արեցի,օրինակ երբ անցյալ ադմինիստրատորուհին էր,Եկատերինա Ալեքսանդրովնան,ես անում էի այն ամենը,ինչ նա ասում էր ինձ:
Դե այնտեղ օրինակ,կոշիկները լվանալ և այլն:Նա անհասկացող հայացքով նայեց ինձ և հարցրեց զարմացած Ինչ:Ես կրկին ակնարկեցի ասենք երեկ ֆիլմ եմ նայել, որտեղ մի կին հանդիպում էր մի տղամարդու հետ և կինը այդտեղ գլխավորն էր,և հարցրի արդյոք նա հավանում է նման ֆիլմ.»Այո,ես կարծես հասկացա, թե ինչ ես ուզում»:Ես ասացի որ լավ է,և ուզում էի մոտենալ ավելի մոտ նրան և անմիջապես ստացա ապտակ,և գազի բալոն: Նա աղաղակեց՝Օգնությո~ւն և ասաց որ ոստիկանություն է կանչելու։Ես,իհարկե,գնացի բայց այդպես էլ չհասկացա,թե ինչ վատ բան եմ արել,չեմ վիրավորել։Ընդհակառակը,ուզում էի հաճոյախոսություն անել:Չնայած իհարկե պետք էր այդպես չխոսել սկզբից, առաջին օրն էր, ինչ եկել էի աշխատանքի:Ասացեք ինչ խորհուրդ կտաք Դենիսին որ հաջորդ անգամ ծանոթությունը հաջողությամբ պսակվի։
norportal.ru