Ամեն աղջիկ պետք է կարողանա ինքնուրույն դիմահարդարվել․Աշոտ Ղազարյանի թոռնուհու 16 ամյա Անահիտ Ադամյանի նոր հոբբին

Աշոտ Ղազարյանի թոռնուհին պատանի երգչուհի Անահիտ Ադամյանը,երաժշտական մի շարք միջազգային մրցույթներում հասցրել է հաջողություններ գրանցել։Երգարվեստն ու ուսումն այժմ 16-ամյա Անահիտի համար առաջնային տեղում են։Չնայած զբաղվածությանը երգչուհին ունի նաև հետաքրքիր հոբբի,որի մասին գիտելիքները փորձում է ավելացնել Անահիտը շատ է սիրում դիմահարդարում անել և կարծում է ճիշտ դիմահարդարվել պետք է իմանան բոլոր աղջիկները:Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտն ասաց,որ Ինստագրամում 1,5 միլիոն հետևորդ ունենալը շատ պարտավորցնող է,քանի որ անընդհատ պետք է նոր ու հետաքրքիր հրապարակումներ պատրաստի

Հիմա սկսել է ոչ միայն երաժշտական կոնտենտ ապահովել,այլև խոսել իր հոբբիի դիմահարդարման մասին Դիմահարդարումն ինքնուրույն եմ սովորել հետևելով հայտնի մասնագետների տեսանյութերին Առօրյայում բնականաբար,բեմական դիմահարդարմամբ չեմ լինում շատ ավելի նուրբ և թեթև կոսմետիկա եմ օգտագործում իսկ բեմի համացանցային հրապարակումների համար անհրաժեշտ է համեմատաբար արտահայտիչ դիմահարդարում» ասաց Անահիտը

Երգչուհին նշեց որ յուրաքանչյուր աղջիկ պետք է հետևի իրեն ու լինի խնամված Ներքին գեղեցկությունն ավելի բարձր եմ գնահատում չեմ սիրում սուտն ու նախանձը։Եթե մարդը բարի է և անկեղծ,արդեն իսկ կարելի է նրան գեղեցիկ համարել թե արտաքնապես թե ներքուստ ասաց երգչուհին ապա,անդրադառնալով արտաքին խնամքին հավելեց Օրը սկսում եմ դեմքի խնամքից լվացվելով և թեթև խնամելով։Եթե տանն եմ լինելու աշխատում եմ չծանրաբեռնել մաշկս,որպեսզի այն շնչի

Խնամքի ու գեղեցկության վերջին միտումներին միշտ տեղյակ լինելու համար Անահիտը հետևում է մի շարք հայտնիների սակայն արդեն հասցրել է գտնել իր ոճը։«Հետևում եմ տարբեր աստղերի՝ մոդելների և հայտնի կանանց սակայն իմ ոճն ունեմ։Էտալոն որպես այդպիսին,չունեմ բայց միշտ նկատում և բարձր եմ գնահատում գեղեցիկը Իհարկե,ճաշակին ընկեր չկա և ամեն մարդ յուրովի է պատկերացնում գեղեցիկը ինձ համար գեղեցիկն իմ մայրն է

Պատանեկան տարիքը երբեմն դառնում է արտաքին փորձարկումների և նորությունների շրջան։Իր տարիքակից աղջիկներին երգչուհին խորհուրդ տվեց առաջին հերթին սիրել սեփական ես-ը և հարգել դիմացինի կարծիքը «Պետք է հետևել ինչպես ուսմանը,այնպես էլ արտաքնին։Նրանք ովքեր դեռ չեն կարողանում ինքնուրույն դիմահարդարվել,կարող են սովորել՝հետևելով հայտնի մասնագետների տեսանյութերին Կարծում եմ,յուրաքանչյուր աղջիկ պետք է կարողանա իր դիմագծերին համապատասխան ճիշտ դիմահարդարում անել

մանրամասն սկզբնաղբյուրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика