Երգիչ դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը սպասում են իրենց երրորդ երեխային։Փոքրիկը կծնվի սեպտեմբերին։Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։Երեկ Հրանուշը տոնում էր ծննդյան տարեդարձը։Նրա 31-ամյակի օրն անցավ առանց հյուրերի բայց ընտանեկան ջերմ միջավայրում։Հրանուշի տարեդարձի միակ հյուրը Tert.am Life-ն էր զույգը որոշել էր այս օրը տալ վերջին շրջանում իրենց ամենաշատը տրվող հարցի պատասխանը և հայտնել երեխայի սեռը։ Ամուսիններն առաջին անգամ հարցազրույց տվեցին ընտանիքի երրորդ համալրման մասին։Գոռն ու Հրանուշը միշտ խոսում էին երրորդ երեխա ունենալու ցանկության մասին,բայց հղիությունն անսպասելի լուր էր նրանց ընտանիքում։
«Միշտ գիտեինք,որ երրորդ երեխա ենք ունենալու, բայց այս շրջանում չէինք պլանավորել երեխա ունենալ,սակայն մենք այլ կերպ զգացինք այս երեխային։ Ինքը պիտի ծնվեր,- ասաց Գոռն ու պատմեց,որ ինքն է առաջինը հասկացել որ կինը հղի է,-Հրուշի վարքը փոխվում, սկսում է տարօրինակ բաներ անել։)Արդեն երրորդն է ես դա գիտեմ։ Երբ հղիանում է,կարող է սկսել դույլերի հավաքածու գնել, նաև սկսում է նկարել, ստեղծագործել։ Ես ԱՄՆ-ում էի, երբ խոսում էինք, ամեն օր ասում էի՝ թեստ արա, ի վերջո, արեց, ու ես ճիշտ էի որ հղի է:) Էս անգամ կյանքս իրոք ուտում է՝ իսկական հղի է։ Ես շատ նյարդային եմ, դժվար եմ ինձ տիրապետում։ Հենց զգում եմ, որ ափերից դուրս կգամ, դուրս եմ գալիս տանից, հանդարտվում է, հետ եմ գալիս»։
Հրանուշն էլ նկատեց որ գերզգայուն է դարձել։«Բայց դա ինձնից չէ, մեզնից է։) Ես ու Գոռը կարող ենք նույն բանն ասել, բայց վիճել։ Մեկ-մեկ հավեսով կռվում ենք, բայց դա դուրս գալիս է։ Առանց դրա հետաքրքիր չէ»,- ծիծաղելով ասաց Հրանուշը։Զույգը երրորդ որդուն է սպասում։2 որդին՝ Վարդանն ու Ֆելիքսը, շատ են ուրախացել տանը նոր անդամ ունենալու առթով Ի սկզբանե երկուսն էլ եղբայր էին ուզում։ Հրանուշը ևս տրամադրվել էր,որ տղա են ունենալու։Գոռը տան միակ անդամն էր, որն աղջիկ էր ուզում։«Չգիտեմ՝ինչու էի այդպես տրամադրվել Ամեն օր գալիս էի տուն, ասում՝ ոնց է աղջիկս, երբ բժիշկներն ասացին՝ տղա է,սկզբում տխրել էի հետո հասկացա որ 3 տղա ունենալը հպարտություն է, երեխան երեխա է,- ասաց Գոռը,բայց նշեց, որ չի հրաժարվել աղջիկ ունենալու մտքից,- 4-րդ երեխան աղջիկ կլինի նախապես կընտրենք սեռը։Բժշկությունն այնքան է զարգացել,որ դա հնարավոր է։Մեր աղջիկը ծնված օրվանից 3 պրոբլեմ է ունենալու՝ 3 եղբայր, գումարած հայր, բայց իրեն լավ կնայենք, իսկ հիմա ուրախությամբ սպասում ենք մեր տղային»։Հրանուշը նշեց, որ սովոր է լինել տան միակ աղջիկը, գուցե դա էր պատճառը, գուցե բնազդաբար էր զգում, բայց ի սկզբանե տրամադրվել էր, որ տղայի է սպասում.«Ինձ հանար հպարտություն է 3 տղա ունենալ։Ամենակարևորը առողջ երեխա ունենաս, ինչի մասին է խոսքը, երեխայի սեռն իրականում կապ չունի»։
Մայրիկն արդեն տրամադրվել է 3 երեխայի խնամքին ասում է՝դայակի չի դիմելու,մայրիկներին ևս նեղություն չի տալու «Ես Վարդանի ծննդի ժամանակ վախեր ունեի,քանի որ անփորձ էի։ Հիմա՝ ոչ։Վստահ եմ՝կկարողանամ ժամանակս այնպես պլանավորել,որ տղաներիցս ոչ ոք չտուժի»։Փոքրիկի անվան ընտրությունը լուրջ հարց է Գոռի և Հրանուշի համար։Գոռը Վահե է առաջարկում Հրանուշը Անդրեաս, Ալեն, ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս.«Մեր երեխաներից միայն Վարդանի անունն է նախապես որոշված եղել, լուսահոգի եղբորս անունն է։ Ֆելիքսի անունն ընտրելիս զագսի դիմացից զանգել էի Հրուշին, 1 ժամ, 40 րոպե կռվեցինք։ Վերջում ջցայնացա, ասացի՝ մտնում եմ, անունը Ֆելիքս դնեմ։ Դրանից 15 օր հետո «Ֆուլ հաուսում» Ֆելիքիսի դերը խաղալու առաջարկ ստացա։ Շատ հետաքրքիր էր»։Չնայած այսպիսի փոքրիկ վեճերին՝ զույգը վստահեցնում է՝ լուրջ խնդիրներ չեն ունենում։ Միասին են 8-րդ դասարանից, ամուսնացած են 9 տարի, կարելի է ասել, միասին են ձևավորվել։ Հրանուշն ասում է՝այնքան մտերիմ են որ նույնիսկ իրար վիրավորել չեն կարողանում,իսկ Գոռը ժպիտով նկատում է՝եթե ամուսնացած չլիներ, հիմա իր հետ ոչ ոք չէր անուսնանա։)