Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը ներկայումս գտվում է Բարսելոնայում։Չնայած Երևան վերադառնալու ցանկությունն առայժմ չի կարողանում իրագործել ամեն դեպքում փորձում է դրական տրամադրվել.զբաղվում է ինքնակրթությամբ, խոհանոցում փորձարկումներ անելով աշխատում է չգիրանալ և ինքնուրույն իրականացնել աղջկական խնամքի բոլոր տարբերակները։
«Այստեղ տուգանում են տնից չհիմնավորված դուրս գալու համար։Ինչպես բնակիչները այնպես էլ ոստիկանները խստորեն են հետևում բոլոր կանոններին,Tert.am Life-ին ասաց երգչուհին և ավելացրեց,Կարանտինն այստեղ սկսվել է ավելի վաղ՝մարտի 14-ից։Տեղի սահմանափակումները շատ խիստ են։Դրսում միայն ոստիկանական ավտոմեքենաներն են շրջում,ամենուր դատարկ է։Ես երբեք զբոսաշրջային Բարսելոնան այսքան դատարկ չէի տեսել։Բաց են միայն սննդի խանութները դեղատներն ու թերթի կրպակները։Անգամ ուղղակի զբոսանքն արգելված է։Դուրս ենք գալիս միայն պատշգամբ երեկոյան 8:00-ին հատուկ արարողակարգ կա ծափահարություննեով շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին որոնք պայքարում են, օր ու գիշեր աշխատում»։
Աստղիկը ստեղծված իրավիճակում ընկճախտից խուսափելու իր տարբերակներն է առաջարկում․Թվում է՝սա դեպրեսիայի է տանելու Հոգեբանական տեսանկյունից բոլորս էլ ինչ-որ մի բան կսովորենք կամ գոնե մտածելու և խորհելու ժամանակ կունենանք։Սա հնարավորություն է ինքդ քեզ վերաճանաչելու հարազատներիդ հետ շփվելու։Օրինակ՝այս ընթացքում շատ ընկերներ միմյանց հետ կրկին մտերմանում են,շատ զույգեր իրար ավելի լավ են սկսում ճանաչել։Անգամ եթե մարդիկ ամուսնացած են եղել օրվա ընթացքում ընդամենը 1-2 ժամ են կարողացել շփվել։Հիմա դրա համար ժամանակ կա։ Իհարկե չի բացառվում,որ շատերը հիասթափվեն միմյանցից բայց դա ևս կողմնորոշում է»։
Երգչուհին խոսեց նաև մի երևույթի մասին,որը հոգեբաններն անվանում են կորստի իմիտացիա․«Կային աշխատանք ունեցող շատ մարդիկ որոնք անընդմեջ բողոքում էին իրենց զբաղվածությունից,սակայն հիմա կգնահատեն ունեցածն ու կմտնեն այն մարդկանց դրության մեջ որոնք շարունակ աշխատանք են փնտրել։Սկսում ես ավելի գնահատել այն,ինչ ունես քո կյանքում։Դա մեզ կօգնի ուրիշ տեսանկյունից նայել մյուս բոլոր իրավիճակներին,որոնք դեռ տրվելու են մեզ ապագայում։Գիտակցենք,որ մենք առանձին առանձին անում ենք միասնական գործ»։
Երգչուհին ասաց,որ ցանկացածբիրավիճակի գիտակցաբար է մոտենում և փորձում հանգիստ վերաբերվել այն ամենին,ինչ կյանքում տրվում է։«Պետք է հասկանալ,որ տանը մնալով մենք ճիշտ և լավ գործ ենք անում։Անցյալում մեր տատիկների ու պապիկների,անգամ ծնողների ժամանակաշրջանում նրանց հորդորել են պատերազմ գնալ,իսկ մեզանից ընդամենն ուզում են,որ մնանք տանը։Եթե հետևելով կանոններին մեկս մյուսին օգտակար ենք լինում,ի՞նչ խնդիր կա տանը մնալու մեջ»,-ասաց Աստղիկը։
Ինչպես հոգեբանական այնպես էլ մյուս բոլոր տեսանկյուններից երգչուհին աշխատում է դրականը քաղել «Հոբբիներիցս մեկը նորաձևությունն է,սակայն տան պայմաններն այնքան էլ հարմար չէ այն կիրառելու համար։Սա հարմար ժամանակահատված է խորապես այդ ամենն ուսումնասիրելու։Խոհանոց ևս սիրում եմ այս շրջանում սիրով պատրաստում եմ։Երևի միակ հոբբին,որը չեմ կարողանում իրականացնել,ճանապարհորդելն է,ասաց երգչուհին ու հավելեց,-Սահմանափակումների ավարտից հետո առաջին բանը, որ կանեմ,Երևան վերադառնալն է»։Այս շրջանում երգչուհին փորձում է չկորցնել ֆիզիկական ակտիվությունը,արդեն համակերպվել է այն մտքին,որ ինչպես մարզումները այնպես էլ խնամքը՝ ինքնուրույն պետք է իրականացնի․«Հուրախություն ինձ՝ գիրանալու խնդիր չունեմ։