Դա է իրավիճակի ամենացավոտ կողմը Անուշ Սարգսյանը 30 ամյակի եւ ընտանիքի մասին

Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի կարանտինը որդիների հետ հետաքրքիր է անցնում Այս ընթացքում հասցրել են նաեւ տարեդարձ նշել:30-ամյակի անակնկալների կորոնավիրուսով պայմանավորված ապրումների մասին եւ այլ թեմաներով զրուցել ենք Անուշի հետ:Կարծում էի հրավառությունն իմ պատվին է

Չեմ հիշում մի դեպք երբ իմ ծննդյան օրն անշուք է անցել:Մեր ընտանիքում այդ օրը եւս երեք ծնունդ կա եւ եթե նույնիսկ ոչինչ ծրագրած չենք եղել,մեծ խնջույք է ստացվել:Քանի որ համընկել է Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրերի հետ,մեծ եւ շքեղ հրավառությունն անպակաս է եղել:Փոքր տարիքում ոգեւորվում էի կարծելով իմ ծննդյան տոնի առթիվ է(ծիծաղում է-հեղ) 29 ամյակս էլ իր տեսակի մեջ յուրօրինակ էր առաջին անգամ թատրոնում եմ անցկացրել օրս
ԳՈՎԱԶԴ01:53Իմանալ ավելին

«30-ից հետո կյանք կա» Չնայած կարանտինին ամուսինս եւ տղաներս 30-ամյակս էլ տոնի վերածեցին Նախօրոք ինչ-որ բան էին քչփչում ես էլ ձեւացնում էի թե չեմ նկատում:Փոքր տղաս մի քանի անգամ փորձեց պատմել բայց խանգարեցին:Հարազատներս ու մտերիմներս էլ ինձ ուշադրությամբ էին շրջապատել վաղ առավոտից մեր տուն ծաղիկներ էին ուղարկում:Ծնողներս էլ իրենց տանն էին նշում:Ամենակարեւորը այս անգամ միայն անկեղծ մարդիկ են շնորհավորել առանց պարտականությունների եւ ձեւական խոսքերի Մոմերը փչելիս մի բանի մասին եմ մտածել կյանք կա մեկուսացումից եւ 30-ամյակից հետո(ծիծաղում է,-հեղ.)

Պատշգամբային զբոսանքներ Շատ զգացմունքային մարդ եմ:Վախ ցավ անհանգստություն կարելի է ասել այս օրերին բոլոր հույզերը վերապրել եմ:Ավելի շատ մտահոգվում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար:Երեխաների համար է շատ բարդ շրջան մինչ այս բավական ակտիվ կյանքով են ապրել,կարանտինը դժվար հաղթահարեցինք չնայած արդեն համակերպվել ենք պատշգամբային զբոսանքներին

«Տղաներս մտերմացել են» Վերջին օրերին պարբերաբար դուրս ենք գալիս քայլելու՝շարունակելով խուսափել մարդաշատ վայրերից եւ շփումներից:Սկսել ենք հստակ գծագրված օրակարգով ապրել մեծ տղաս առավոտյան հայրիկի հետ մարզվում է հետո խաղի ժամն է ինչին էլ հաջորդում է դասաժամը:Կարանտինը նաեւ դրական կողմեր ունեցավ տղաներս շատ մտերմացան միասին խաղեր են մտածում ու խաղում հեքիաթներ են բեմադրում Լավ ընկերներ են դարձել իրար հասկանում են երբեմն էլ վիճում

Հենց զգում ենք կռիվը թեժանում է,ամեն մեկս մեկին վերցնում ու մեկուսանում ենք առանձին սենյակում Վերջին ամիսներին երազանք էր դարձել երեխաների հետ ժամանակ անցկացնելը իրենք մանկապարտեզ էին գնում,խմբակներ մենք աշխատանքի:Այժմ ամբողջ օրը միասին ենք,այնքան թխվածք եմ թխել որ էլ ասելու չէ Երբեք չէի մտածի,որ կարող եմ թխել,բայց տղաներս ստիպեցին Երեխաների քնելուց հետո սկսվում է մեր օրը մի շարք ֆիլմեր սերիալներ ու ներկայացումներ ենք նայում,գրքեր կարդում ասեղնագործում եմ:Սպորտն իմ կյանքում չի պակասում օրը մեկ ժամ մայրիկը գնում է «մարզասրահ» (ծիծաղում է,-հեղ.):Օրը չի բավականացնում որ անեմ այն ամենն ինչ իրոք ցանկանում եմ

Իրավիճակի ամենացավոտ կողմը Աշխատանքային դադարը ստեղծված իրավիճակի ամենացավոտ կողմն է հատկապես սկզբում,երբ ամեն բան այնքան անորոշ էր:Վստահ եմ համավարակի նահանջելուց հետո ամեն բան հունի մեջ է ընկնելու եւ ամեն ինչ ավելի լավ է լինելու

Մանրամասն սկզբնաղբյուրում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика