Իմ սրտի մասնիկ ուզում եմ որ դու առողջ լինես եւ ժպտաս Անահիտ Սիմոնյանի ջերմ շնորհավորանքը որդուն

Եվ դու հենց այսպիսին պետք է դառնայիր,որովհետեւ քո ծնողները երբեք ոչ ոքի չարը չեն ցանկացել չեն վնասել ստոր քայլեր չեն արել ոչինչ՝բացի բարությունից ու մտերիմներին օգնելուց եւ Աստված տեսնելով այդ ամենը պարգեւատրել է քեզանով և շարունակում է պարգեւատրել քո բնավորությամբ ու որակներով որոնք մենք այս տարիքից արդեն տեսնում ու զգում ենք

Հիմա դու արդեն այնքան մեծ ես,որ ինքդ ես որոշում ինչ հագնել,որտեղ նշել տոները ում հրավիրել։ Դու արդեն որոշում ես ինչ ես հագնեմ։Իսկ ես ընամենը կատարում եմ քո ցանկությունները եւ դա ամբողջ կյանքում կանեմ մեծ սիրով։Հիմա դու պառկած ես կողքիս ու ես տաքանում եմ քո ջերմությամբ

Որովհետև հենց դու ես ջերմացնում մայրիկի սիրտը նույնիսկ ամենածանր օրերին Ես ամենաերջանիկ մայրն եմ միայն այն պատճառով որ քեզ նման որդի ունեմ։Եվ Աստված տա որ դու ամենակարեւորը,մեծանաս լավ մարդ եւ արժանի հայ։Իմ սրտի մասնիկ,ուզում եմ որ դու առողջ լինես եւ ժպտաս,մնացածի մասին մենք հոգ կտանենք Ես քեզ շատ եմ սիրում» գրել է նա

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика