Մենք չենք հավատում Լուսինե Թովմասյանը որդու ատամհատիկի փոքրիկի արձագանքի և ընտրած մասնագիտության մասին

Երեկ ընտանեկան նեղ միջավայրում «Միսս Հայաստան 2003» «Վիցե միսս Եվրոպա 2006 Լուսինե Թովմասյանը տոնել է որդու ատամհատիկը։Լուսինեն Tert.am Life-ին հայտնեց որ փոքրիկն իր առաջին ատամը հանել է մոտ երկու ամիս առաջ,սակայն երկրում տիրող արտակարգ դրության պատճառով իրենք հետաձգել են ատամհատիկը «Այն ժամանակ խառնաշփոթն ավելի մեծ էր,խիստ մեկուսացման ռեժիմ ունեինք,տատիկ-պապիկներն էլ չէին կարողանում մեզ այցելել։Մի քիչ սպասեցինք և այս տարբերակով նշեցինք որ գոնե տատկին-պապիկները կարողնանա մեզ հյուր գալ»,-ասաց Լուսինեն

Հարցին՝թե ինչպես են նրանք անցկացրել օրը մայրիկը պատմեց․«Որևէ մարդաշատ միջոցառում,իհարկե,չէր կարելի կազմակերպել մենք շատ նեղ ընտանեկան հավաքույթով նշեցինք Ալեքի տոնը։Տատիկները,պապիկները մորաքույրն ու քույրիկները նրան շատ ուրախացրին իրենց ներկայությամբ։Նախապես ծրագրած որևէ բան չկար, որը չեղարկեցինք որովհետև Ալեքն ատամիկը վաղուց էր հանել։Հասկանում էինք,որ արարողությունը համընկնելու էր կարանտինի հետ»։Գեղեցկուհու տիտղոսակիրն ասաց,որ 9 ամսական որդին շատ աշխույժ երեխա է,նրան կարող է ուրախացնել թեկուզ միայն տատիկների,քույրիկների ներկայությունը։«Ալեքը,վստահ եմ,ավելի շատ ուրախացել էր ոչ թե բուն արարողությունից,այլ շատ մարդ տեսնելուց։Երբ իրեն սիրող մարդիկ կողքին են լինում միանգամից ակտիվանում ու ուրախանում է» ասաց Լուսինեն

Ընտանիքի համար ամենասպասված պահին՝մասնագիտության թերթիկներն ընտրելիս Ալեքը վերցրել է քաղաքագետի և գիտնականի մասնագիտություններով թերթիկները։Լուսինեն ժպիտով ասաց,որ այդ պահն ամենից շատ ուրախացրել է քույրիկներին «Մասնագիտական ընտրությունը,եթե անկեղծ ուղղակի սիմվոլիկ ենք արել,պարզ է, որ չենք հավատում դրան։Այդ արարողությունն ավելի շատ երեխաների իր քույրիկների համար էր շատ էին ուրախացել։Իր ընտրությունը,ամեն դեպքում,մեզ ուրախացրել է,ընդհանուր առմամբ մենք դրել էինք բոլոր այն մասնագիտությունները,որոնք կցանկանայիք ընտեր»

Սկզբնաղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика