Այս օրերին հայտնիներից շատերն Ինստագրամի ուղիղ եթերների միջոցով շփվում են երկրպագուների հետ։ Երգիչ Սարո Թովմասյանը ևս օգտվել է սոցցանցի այս հնարավորությունից՝ եթերի ընթացքում միանալով նաև հայտնի գործընկերներին։Եթերներից մեկի ընթացքում Սարոյին է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Նրանք միասին կատակել են ու խաղ խաղացել, որի արդյունքում պարտվողը պետք է ռիսկի դիմեր։
Նրանք պայմանավորվել են, որ պետք է միասին իրենց գլխին ձու կոտրեն։ Ռաֆայելը խորամանկեց ու եփած ձու կոտրեց, մինչդեռ Սարոն հում ձու էի կոտրել իր գլխին։Սարոն, սակայն, թույլ չտվեց, որ Ռաֆոն խաղից մաքուր դուրս գա, վերջինս ստիպված էր իր գլխին մայոնեզ լցնել։ Այսքանով նրանց փորձությունները չավարտվեցին՝ նրանք սկսեցին իրենց գլխին լցնել ամանի հեղուկ, ալյուր ու մի շարք այլ նյութեր։