Վերջերս ինձ հետ եղան դեպքեր որոնցից ես իմաստնացա Զառա Սահակյանը 33 ամյակի որդու զվարճալի անակնկալի ու կյանքը վերաիմաստավորելու մասին

Womens Club նախագծի մասնակից Զառա Սահակյանն այսօր տոնում է 33-ամյակը։Զառայի տոնական օրվա բարձր տրամադրությունն ապահովել ու դեռ շարունակում է ապահովել որդին Նոյը։Նա մայրիկի համար անակնկալ է պատրաստել,թե ինչ զվարճալի ավարտ է ունեցել փոքրիկի անակնկալը Զառան պատմել է Tert.am Life-ին։Նա նաև խոսել է վերջին դեպքերի մասին,որոնք իրեն ստիպել են վերաիմաստավորել կյանքը։«Քանի որ սովորություն չունեմ տարեդարձիս հետ կապված մեծ ծրագրեր կազմել, արդեն տրամադրված էի որ այսպես է լինելու ասաց Զառան ու ծիծաղելով շարունակեց Մի արտակարգ ծնունդ ստացվեց,ես շատ գոհ եմ,որ հենց այսպես եղավ։Սա իմ տոնն է,ես ամեն տարի ուղղակի անում եմ այն ինչ ուզում եմ։Հնարավոր է ցանկություն լինի ողջ օրը պառկած անցկացնել հենց այդպես էլ անեմ։Ոչ մի ցուցադրական բան երբեք չեմ անում չեմ սիրում պարտադրական ու պաշտոնական հավաքույթներ Եթե ընկերներիս ու ընտանիքիս հետ պետք է հավաքվենք դա կազմակերպում եմ անմիջական ձևով»։

Խոսելով որդու պատրաստած անակնկալի մասին Զառան ասաց․«Շատ զվարճալի բան ստացվեց,որից նաև անչափ հուզվել էի։Նոյը որոշել էր անակնկալ անել ու պատուհանից ինձ ծաղիկներ նվիրել,սակայն փունջը ոչ մի կերպ չէր տեղավորվում ու պատուհանի լայնությունից ներս չէր մտնում։Ինքն անընդհատ ինձ զգուշացնում էր,որ մնամ ճաշասենյակում պատուհանին մոտ չգնամ։Վերջը ստիպված դռնից ներս բերեց։ Մինչև հիմա դեռ տպավորությունների տակ եմ ու հիշելով՝ ծիծաղում եմ։ Օրվա հիմնական ուրախությունն իմ տղան է պարգևել նամակ շնորհավորանք ու տորթ»։Զառան ասաց որ տարեդարձի օրն ինքը հետաքրքիր զգացմունքներ է ունենում «Որոշ չափով ես նաև տխրում եմ,այս տխրությունը հոգեբանական է։Քանի որ այդ օրը լինում ես բոլորի ուշադրության կենտրոնում դու պարփակվում ես, ունենում ես սպասումներ ու սպասելիքներ։Չեմ կարող ասել,որ սա ինձ համար սովորական մի օր է որովհետև այդպես չէ․ես մեկ տարի մեծացա ինչպես սովորական նայեմ դրան։Սա էլ է մի փոքրիկ պատճառ տխրելու համար»։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Զառան պատմել էր որ հյուրախաղերի ապա մեկուսացման հետևանքով որդուն երկու ամիս չի տեսել Նա նշեց որ տղայի հետ հանդիպելուց հետո,ամեն ինչ վերաիմաստավորվել է․«Վերջերս ինձ հետ եղան դեպքեր,որոնցից ես իմաստնացա Երբ վիրուսային իրավիճակի պատճառով մենք կանգնած էինք սահմանին,անորոշություն էր տիրում թռիչքներ էին չեղարկվում,մի պահ զգացի որ այդ պահին երազանքս մեկն էր՝որդուս գրկելը։Հետո,երբ կարողացանք գալ Հայաստան,ես մեր տնից մի քանի մետր այն կողմ կանգնած էլի զգացի որ մտովի երազում եմ Նոյին պինդ գրկելու մասին։Տասնչորս օր կարանտինում գտնվելու ընթացքում այդ միտքն անընդհատ տանջում էր ինձ։Ես հյուրախաղերի էի գնացել ու երբ սահմանները բաց էին,ամեն ինչ կարգին էր գուցե չէի գնահատել այն ինչն ունեի։ Մտածում էի շրջագայությունը կավարտվի կգամ ու Նոյին կտեսնեմ բայց արի ու տես որ պետք է գնահատես հենց այդ վայրկյանը այն ամենը ինչն ունես հիմա։Հետոն այնքան կասկածելի է ու դա բառիս բուն իմաստով զգացի մաշկիս վրա»։

մանրամասն սկզբնաղբյուր կայքում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика