Արտակարգ դրության այս օրերին շատերը մեծ ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում Երգչուհի Արմինկան ով հատկապես Մեծ Պահքի շրջանում առավել պասիվ էր Ինստագրամի իր էջում անդրադարձել է այս ակտիվությանն ու գրել Երբ տեսնում եմ թե դժվարին էս ժամանակաշրջանում «ինքնաբավ» ու «կայացած» մարդկանց մի զգալի բանակ
ինչպես է սոցցանցերում խուճապի մատնված անդադար տեղադրում իր բոլոր «տաղանդներ»-ը բացահայտող ֆոտոներ ու վիդեոներ (իսկ բոլորին հայտնի է,թե մարդն ինչ տեսակ է բացահայտվում նեղության մեջ ակնհայտորեն սարսափելով թեկուզ մի օր առանց ուշադրության մնալու փաստից,դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն Տպավորություն է,որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են»։Հիշեցնենք,որ Արմինկան 2016 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։