3 բան որ Անելյա Գուբրյանն առաջինը կանի կյանքի բնականոն ռիթմին վերադառնալուց հետո

Երևանում տեղաշարժի սահմանափակում այլևս չի գործում,սակայն շատ քաղաքացիներ դեռ չեն վերադարձել կյանքի նախկին ռիթմին Դերասանուհի մոդել Անելյա Գուբրյանը շարունակում է առօրյան ավելի շատ տան պայմաններում կազմակերպել:Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան առանձնացրեց 3 բան,որ արել է կարանտինի ընթացքում և 3 բան որ պետք է անպայման,իրագործի հենց վերադառնա կյանքի բնականոն ռիթմին «Այս ընթացքում դասերս եմ արել հավուր պատշաճի,քանի որ մինչև կարանտինը ժամանակի սղության պատճառով ոչ միշտ էի հասցնում:

Երկրորդը,ավելի շատ ժամանակ եմ տրամադրել զարդերի իմ բրենդին:Նոր մտահղացումներ ունեմ:Երրորդը ընտանիքիս հետ շփումն է մենք աշխատավորների ընտանիք ենք,օրերով շաբաթներով իրար չենք տեսնում Իրար հետ շատ ժամանակ ենք անցկացրեցինք ու մեր ընտանեկան կապվածությունը նոր թափ առավ» ասաց դերասանուհին:Անելյան շատ է կարոտում ընկերական հանդիպումները,հիշում է որ նախորդ տարի այս օրերին Երևանի գինու օրերն էին,որոնք ինքը վայելում էր.«Ամենից անհամբեր սպասում եմ ընկերներիս հետ Սարյան փողոցում գինի խմելուն:Կարոտել եմ նաև ընկերներիս հետ երևանյան երեկոյան զբոսանքները:

Հաջորդը պիտի,անպայման,իրագործեմ գործնական գաղափարներս,որովհետև ինձ այլևս հանգիստ չեն տալիս Խոսքս իմ բրենդի զարգացման մասին է:Երրորդը նկարահանումներիս եմ անհամբեր սպասում:Օրվա 20 ժամը շարժի մեջ եղած մարդու համար տանը նստելը շատ դաժան է:Ես սովոր եմ նկարահանումների տեմպին Հիմա 2 նոր նախագիծ ունեմ,որոնց մասին առայժմ խոսել չեմ կարող:Հուսով եմ շուտով կվերսկսենք աշխատանքները»:

Հայկական ամենահետաքրքիր սերիալ Сирун Сона դիտեք Հայերով կայքում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика