ԱՂԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ԱԶԴՈՒՄ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՎՐԱ

Դիետայի մեջ աղի բարձր պարունակությունը արդեն հայտնի է արյան ճնշման վրա իր բացասական ազդեցությամբ:Բայց այս վատ լուրերը չեն ավարտվում:Գիտնականները պարզել են որ աղի չափից ավելի օգտագործումը նույնպես հղի է իմունային համակարգի խնդիրներով:Ուսումնասիրությունը ներկայացվել է Բոննի համալսարանական կլինիկայի կողմից:Գիտնականները փորձ են անցկացրել սկզբում մկների վրա։Կենդանիների խմբին առաջարկվել է աղի բարձր պարունակությամբ դիետա։

Արդյունքում կրծողները դարձել են բակտերիալ տիպի վարակների նկատմամբ ընկալունակ։Երբ հետազոտությանը միացել են կամավորները,գիտնականները պարզել են որ վեց գրամ աղ օգտագործած խումբը (նորմայի դեպքում՝հինգ գրամ) արտահայտված իմունոդեֆիցիտ է ցուցադրել:Արդյունքներին կարելի է ծանոթանալ Science Translational Medicine ամսագրում։Մեզ առաջին անգամ հաջողվել է ցույց տալ,որ աղի օգտագործումը չափից ավելի բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա արդյունքները մեկնաբանել է բժիշկ Քրիստիան Կուրտսը Բոննի համալսարանին կից փորձարարական իմունոլոգիայի ինստիտուտից:

norportal.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика