Բժիշկները ձիթայուղի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել

Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը:Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Lipids in Health and Disease հանդեսում:Ձիթայուղի պարունակած հիդրօքսիտիրոզոլը ինչպես ցույց են տվել մասնագետները,նվազեցնում է կերակրի մեջ կենդանական ճարպերի չափից ավելի գործածության բացասական արդյունքը:

Մասնավորապես սույն նյութը հակաօքսիդիչ հատկություն ունի և պաշտպանական ներգործություն է ունենում լյարդի,սրտի և գլխուղեղի վրա:Մարդու օրգանիզմում ձիթայուղի պարունակած միացությունը մասնակցում է երկարաշղթա կիսաչհագեցած ճարպաթթուների սինթեզին,որոնք կարևոր դեր են խաղում արյունատար անոթների առողջության գործում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика