ՆՇՎԵԼ Է ԱՅՆ ԸՄՊԵԼԻՔԸ ՈՐՈՎ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՕՐԸ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ

Սկսեք ձեր օրը քրքումով թեյով,որպեսզի արդյունավետ կերպով ամրապնդեք իմունիտետը համաճարակի ժամանակ:Այս խմիչքն ունի հակաբորբոքային,հակաբակտերիալ և առողջության համար չափազանց օգտակար այլ հատկություններ:Մասնագետների խոսքով՝քրքումով թեյի օգտագործումը թոքերի հետ կապված խնդիրների կանխարգելումն է ինչն ակտուալ է COVID-19 համաճարակի ժամանակ։Նրանք վկայակոչում են 2017-ի հետազոտության վերանայումը ըստ որի այս խմիչքը կարող է օգնել այնպիսի հիվանդությունների դեպքում ինչպիսիք են ասթման,ֆիբրոզը և թոքերի այլ ախտահարումները,որոնք հաճախ հանդիպում են նոր կորոնավիրուսի հետ կապված:

Բացի այդ,խմիչքը զգալիորեն ամրացնում է իմունիտետը քրքումի շատ ուժեղ հակաօքսիդիչ հատկությունների շնորհիվ:Դրա հիմնական բաղադրիչը,կուրկումինը հայտնի է որպես հակաբակտերիալ,հակավիրուսային նյութ:Թեյն օգնում ձեռք չբերել ավելորդ քաշ Սկսելով ձեր օրը այս խմիչքից դուք կարող եք ապահովել օրգանիզմի դետօքսիֆիկացիոն ազդեցություն,հասնել նյութափոխանակության և մարսողության բարելավման,պաշտպանել ստամոքսի խանգարման դեմ,- նշում են փորձագետները:

Ինչպես պատրաստել քրքումով թեյ: Եփեք մի մեծ բաժակ ջուր: Տեղադրեք այնտեղ ծեծած քրքում, եթե դուք օգտագործում եք արմատը,կամ մոտ մեկ թեյի գդալ փոշի:Եռացրեք այն:Ավելացրեք հետևյալ լրացուցիչ բաղադրիչները և արդեն կարող եք խմել:

  • մեղր,
  • կիտրոնի հյութ,
  • սև պղպեղ,
  • կոճապղպեղ,
  • դարչին:

norportal.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика