Խոշոր ավտովթար Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը կա 6 վիրավոր օպերատիվ են գործել փրկարարները,բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները։

Այսօր ապրիլի 12-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:Օպերատվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները:

Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը,ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:Ֆոտոլրագրողը հայտնում է,որ բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի,ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանը հայտնում է, որ Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է բժիշկը,հիվանդանոց տեղափոխվող հիվանդը ևս 1 հոգի իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է:Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Դեպքի վայրի հարևանութամբ գտնվող մի քանի քաղաքացիներ էլ,ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել ասում էին,որ շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և Ford-ը պետք է զիջեր նրան:Անգամ այդ պայմաններում շտապօգնության ավտոմեքենան կարմիրի տակով չի անցել:Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունը ճշտում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика