Կարտոֆիլի ֆրի առանց մի կաթիլ ձեթի․ կարող եք պատրաստել նաև երեխաների համար

Ահա կարտոֆիլի ֆրի պատրաստելու բաղադրատոմսը՝ առանց մի կաթիլ ձեթի․ Երեխաների սիրելի ուտեստն այլևս վնասակար չի համարվի: Հավանաբար չկա մի երեխա, որ չպաշտի կարտոֆիլի ֆրին։ Ահա, սիրելի մայրիկներ, ձեր բալիկների ցանկալի ուտեստը կարող եք պատրաստել այս պարզ բաղադրատոմսով․ այսպես դուք կխուսափեք վնասակար համարվող ձեթից։

Ինչ է հարկավոր

Կարտոֆիլ — 5–7 հատ

Ձու— 2 հատ

Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլը մաքրեք և կտրտեք ձողաձև՝ մոտ 1սմ հաստությամբ։ Ձվի սպիատկուցն առանձնացրեք դեղնուցից, ավելացրեք մի քիչ աղ և համեմունքներ ու հարեք։ Կարտոֆիլները թաթախեք հարած սպիտակուցի մեջ։ Ջեռոցի ամանի մեջ դրեք պերգամենտը և վրան շարեք կարտոֆիլը՝ ինչպես պատկերված է նկարում։ Տաքացրեք ջեռոցը մինչև 200 °C և կարտոֆիլով ամանը դրեք մեջը։ 5-7 րոպե անց պերգամենտը հանեք և կարտոֆիլը կրկին եփեք ջեռոցում՝ մինչև կոսկեգունի։ Ահա և վերջ։ Արդյունքը ձեզ կզարմացնի, իսկ ձեր երեխաները շատ գոհ կմնան։ Բարի ախորժակ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика