ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։Այս մասին «Փաստինֆո» ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։«Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2 րդ և 314 րդ հոդվածի 1 ին մասերով իսկ Արսեն Բաբայանին`ՀՀ քրեական օրենսգրքի 38 308 րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար» հայտնեցին ՀՔԾ-ից։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика