ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անցակետերում անվճար տրամադրվելու են Ազգային Ժողովի պատգամավորներին եւ աշխատակիցներին:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
Ըստ Գալստյանի,խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը:Գրառման մեջ նաեւ ասված է հետեւյալը.«Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները:ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ:Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»: