Գաղտնիք չէ, որ արյան խումբը ձեր բնավորության և զգայական ինքնազգացողության վրա ազդող գործոններից մեկն է: Առաջարկում ենք ծանոթանալ արյան առաջին խումբ ունեցողների առանձնահատկությունները: Ահա թե ինչ է հայտնի առաջին խմբի արյուն ունեցողների մասին:
Նախ, նրանց բախտն այնքան էլ չի բերել առողջության տեսանկյունից: Առաջին խմբի մարդիկ հակված են խոցերի, վահանաձև գեղձի հիվանդությունների, հորմոնալ համակարգի խախտումների, և ամենից հաճախ տառապում են յոդի պակասից: Նրանք բոլորից հաճախ տառապում են ավելորդ քաշից և ունենում են անցանկալի ուռուցքներ:
Եվ ամեն դեպքում այս մարդկանց բախտը զարմանալիորեն բերել է. ինչո՞ւ. Որովհետև արյան այդ խումբն ունեցող մարդիկ կարևոր դեր են խաղում մեր հասարակության մեջ: Սովորաբար նրանք ունենում են առաջնորդի էներգիա և կենտրոնացման հմտություններ, որոնք հասու չեն մյուսներին:
Ճապոնացիները, որոնք արյան խմբերի տեսությանը վերաբերում են այնքան լուրջ, որքան մենք աստղագիտությանը, վաղուց գիտեն, որ առաջին խմբի մարդիկ յուրահատուկյ են: Հենց նրանց են նախընտրում տալ կազմակերպչական պարտականություններ: Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ամենապատասխանատու, կազմակերպված և կենտրոնացված մարդիկ են: Նրանց տրամաբանական մտածողությունը բոլորից ուժեղ է, և նրանք տիրապետում են «որսորդների մտածողությանը»: