Ջրի կարևորությունն իմանալով՝շատերը գիշերը 1 բաժակ ջուր են դնում մահճակալի կողքին,որպեսզի գիշերն արթնանալու և ծարավ լինելու դեպքում խմեն։Եվ բոլոր նրանք,ովքեր ունեն այս սովորությունը կզգան այն տարօրինակ համը,որ ջուրն ունենում է առավոտյան։Ջուրը չի պարունակում շաքար կամ սպիտակուցներ որում մանրէները բազմանում են,որի պատճառով էլ չենք կարող ասել,որ մանրէների պատճառով է ջուրը փոխում համը։
Մյոս կողմից,1 բաժակ ջուրն ավելի ընկալունակ է փոշու մասնիկների և օդի միջոցով փոխանցվող բակտերիաների համար։ Ինչպես նաև,երբ ջուրը բաց վիճակում է, այն ներծծում է ածխածնի երկօքսիդը,որի մի փոքր մասն էլ վերածվում է ածխաթթվի։Այլ խոսքերոով ասած՝բաժակի մեջ լցված ջուրը փոխում է իր քիմիական կառուցվածքը, որն էլ ազդում է ջրի համի վրա։
Այս ամենով հանդերձ՝գիշերը մնացած ջուրը չի կարելի ասել որ վնասակար է,սակայն մի բան հաստատ է,որ այդ ջուրը հավաքել փոշու մասնիկներ և օդի միջոցով փոխանցվող բակտերիաներ։Այնպես որ,հաջորդ անգամ գիշերը ծարավելու դեպքում ուղղակի գնացեք խոհանոց և խմեք թարմ ջուր։