Այս մարդիկ պարզապես Կենդանակերպի հակառակ նշանների տակ են ծնվել։ Նրանք չեն կարողանում միմյանց հասկանալ, քանի որ նրանց նշաններին հովանավորող մոլորակները տարբեր էներգիաներ ունեն։Ահա, թե Կենդանակերպի որ նշանները պետք է հեռու մնան միմյանցից։
Խոյեր խուսափեք Ձկներից Խոյերը պետք է խուսափեն Ձկներից, քանի որ նրանք երազկոտ ու զգացմունքային են, իսկ Խոյերը չոր ու ռացիոնալ մտածող։
Ցլեր խուսափեք Երկվորյակներից Ցլերը պետք է խուսափեն Երկվորյակներից, քանի որ նրանք սիրում են, որ ամեն բան կարգ ու կանոնով լինի, իսկ Երկվորյակներն ազատամիտ ու անկախ ապրող մարդիկ են։
Երկվորյակներ խուսափեք Կույսերից Երկվորյակները պետք է խուսափեն Կույսերից, քանի որ նրանք չեն սիրում նոր մարդկանց և նոր ծանոթություններ, նրանք նախընտրում են փոփոխություններ չանել, իսկ Երկվորյակները միշտ պետք է առաջ շարժվեն։
Խեցգետիններ խուսափեք Այծեղջյուրներից Խեցգետինները պետք է խուսափեն Այծեղջյուրներից, քանի որ նրանք տանել չեն կարողանում զգացմունքային մարդկանց, իսկ Խեցգետինները հենց այդպիսին են։
Առյուծներ խուսափեք Կշեռքներից Առյուծները պետք է խուսափեն Կշեռքներից, քանի որ նրանք սիրում են ամեն բան հաշվարկել և ավելորդ ոչինչ իրենց թույլ չեն տալիս, իսկ Առյուծները սիրում են շռայլ կյանքով ապրել։
Կույսեր խուսափեք Աղեղնավորներից Կույսերը պետք է խուսափեն Աղեղնավորներից, քանի որ նրանք միշտ փորձում են արկածներ գտնել ու մի վայրում չեն կարողանում երկար մնալ, իսկ Կույսերը փոփոխություններ չեն սիրում։
Կշեռքներ խուսափեք Խեցգետնից Կշեռքները պետք է խուսափեն Խեցգետիններից, քանի որ Խեցգետինները սիրում են զգացմունքներով ապրել, իսկ Կշեռքների համար ամեն բան ռացիոնալ ու հաշվենկատ մտածելակերպն է որոշում։
Կարիճներ խուսափեք Առյուծից Կարիճները պետք է խուսափեն Առյուծներից, քանի որ Առյուծները ևս սիրում են ուշադրության կենտրոնում լինել և կարող են ստվերել եսասեր Կարիճներին։
Աղեղնավոր խուսափեք Ցլերից Աղեղնավորները պետք է խուսափեն Ցլերից, քանի որ նրանք սիրում են ակտիվ հանգիստը, իսկ Ցլերի համար դա անտանելի է։
Այցեղջյուրներ խուսափեք Խոյերից Այծեղջյուրները պետք է խուսափեն Խոյերից, քանի որ Խոյերը սիրում են ամեն բան վերահսկել, իսկ Այծեղջյուրները տանել չեն կարողանում, երբ իրենց ասում, թե ինչ է պետք անել։
Ջրհոսներ խուսափեք Կարիճներից Ջրհոսները պետք է խուսափեն Կարիճներից, քանի որ նրանք մաքուր ու երազող են, իսկ Կարիճները խորամանկ ու հաշվենկատ։
Ձկներ խուսափեք Ջրհոսներից Ձկները պետք է խուսափեն Ջրհոսներից, քանի որ Ջրհոսները սիրում են նոր հորիզոններ բացահայտել, իսկ Ձկները ցանկանում են ապրել իրենց իսկ ստեղծած աշխարհում։