Աստվածածի՛ն Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք Հորը հաշտեցնող արարածներիս հետ,կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար
Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը քեզնից մարմնացածը,բարեխոսիր ինձ համար Աստծու առջև որին ծնեցիր մարմնով,որին կերակրեցիր բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին
Աղաչում եմ քեզ Լույսի մայր ինձ համար մեղքի թողություն խնդրիր Աստծո առջև դիր աղերս ու աղաչանք (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը
Սուրբ կույս հիշեցրու այսքան չարչարանքս որ թերևս ողորմի և ների բազմամեղիս և ջնջի իմ հանցանքի գիրը և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի Մատյանում
Իր բոլոր սրբերի մոտ որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը Հորը,Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն