Աղը լայն կիրառություն ունի կենցաղում: Աղի միջոցով մի շարք խնդիրներ հեշտ լուծելի են դառնում:Աղը կօգնի հեշտությամբ մաքրել պատուհանները: 3 լիտր ջուրը տաքացնել, ավելացնել 2 ճաշի գդալ աղ: Այդ լուծույթով մաքրել պատուհանները: Այդ լուծույթով կարելի է մաքրել նաև կահույքի վրա եղած հետքերը:
Աղը կօգնի ազատվել ջեռոցի տհաճ հոտից: Ջեռոցի տհաճ հոտից ազատվելու համար պետք է միացրած ջեռոցում դնել աղի և դարչինի խառնուրդ, տհաճ հոտը կանհետանա:Աղը կօգնի բացել խոհանոցի և լոգարանի ջրի խողովակների խցանումը: Խողովակների մեջ լցնել աղ, տաք ջուր և վրան լցնել եռացրած աղաջուր: Խցանումն ասես չի էլ եղել: