Աշխարհաբար Փառք Քեզ Տեր Աստված մեր որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:Մարդասեր Աստված,այս գիշերվա ընթացքում,որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր
Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:Տեր Աստված մեր,տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին,վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին ողջերին և հանգուցյալներին:Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին,բարիքներ պարգևողներին,սպասավորներին և նրանց ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում
Տեր Աստված օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին,բարեպաշտ իշխաններին,ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:Տեր Աստված մեր,Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն,մեր սահմաններից և մեր բնակության վայրից Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս ամեն