Բաղադրիչներ․
- Շամպինիոն-500գր․
- Սոխ — 1 սոխ․
- Հավի կրծքամիս- 1 հատ․
- Վարունգ- 2 հատ․
- Խաշած ձու-2 հատ․
- Եգիպտացորեն (պահածոյացված) — 1 տուփ․
- Աղ՝ ըստ ճաշակի․
- Մայոնեզ ՝ ըստ ճաշակի․
Պատրաստումը․
1.Սունկը շերտաձև կտրտել, սոխը՝ խորանարդաձև: Տապակել աառանձին բուսական յուղի մեջ, թողնել սառչի:2. Հավի կրծքամիսը խաշել, բարակ, շերտաձև կտրտել:3. Ձուն խաշել, կտրտել խորանարդաձև:4. Վարունգը կտրտել խորանարդաձև: 5. Քամել պահածոյացված եգիպտացորենի ջուրը:6. Բոլոր բաղադրիչները խառնել խորը ամանի մեջ, ավելացնել աղ և մայոնեզ՝ ըստ ճաշակի:7. Այս աղցանն անչափ թեթև ու ախորժելի է ստացվում: