Աղցան ծովախեցգետնի ձողիկներով և նարնջով

Բաղադրությունը․

  • 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 1 նարինջ
  • 1 բանկա եգիպտացորեն
  • 200 գ կաղամբ
  • կանաչիներ
  • սխտոր
  • աղ և պղպեղ
  • մայոնեզ կամ թթվասեր

Պատրաստման եղանակը․

Քամել եգիպտացորենի հեղուկը:Կտրել ծովախեցգետնի ձողիկները, նարինջը մաքրել և բաժանել փոքև կտորների:Մանրացնել կաղամբը, ավելացնել աղը և խառնել:Մանր կտրատել կանաչիները:

Խառնել բոլոր բաղադրիչները՝ ավելացնել աղ և պղպեղ, մայոնեզ, թթվասեր կամ մածուն` ըստ ցանկության:Լցնել այն աղցանի ամանի մեջ, զարդարել ըստ ցանկության:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика