Օրերս հստակվեց և հանրայնացվեց այն լուրը, որ Ն. Փաշինյանը այս տարի Ամանորի գիշերը բացառիկ կերպով կշնորհավորի իր համերկրացիների Նոր տարին:Շատ չուշացավ հաջորդ ուրախալի լուրը, այն է՝ Սերժ Թանկյանի՝ Հայաստան գալու մասին տեղեկությունը:
Թանկյանին ժողովուրդը շատ է սիրում, ուստի զարմանալի չէր նաև այն հայտարարությունը, որ Թանկյանը պատրաստվում է ելույթով հանդես գալ հրապարակից՝ շնորհավորելով ազգակիցների Նոր տարին:Բայց առվել ուշագրավն ու աննախադեպն այն է, որ Սերժ Թանկյանը որոշել է ելույթով միանալ Փաշինյանին՝ հնչեցնելով իր շնորհավորական խոսքը, իսկ Փաշինյանը՝ Թանկյանին՝ նրա հետ միասին կատարելով հետաքրքիր, աննախադեպ երաժշտական կատարում:
Նրանք ամենայն հավանականությամբ կատարելու են Ա. Գրիգորյանի հեղինակած «Նոր տարի» երգը:Այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը խորհուրդ է տվել այն քաղաքացիներին, որ մինչչ այս Ամանորը տոնում էին դրսում, արտերկրում, այս տարի մնան Երևանում, քանի որ նրանց հետաքրքիր անակնկալներ են սպասվում: