Հավի փափկամիսն անցկացնել մսաղացով: Բաց որպեսզի լավ արդյունք ստանանք, հարկավոր է այն կրկնակի անգամ անցկացնել: Նախապես թրջում ենք հացը կաթոց, որ հետո դա էլ անցկացնենք մսաղացով:
Հացն ու սոխը աղալուց հետո երեք աղացած բաղադրիչները միավորել: Երկու հավկիթի և նշյալ համեմունքների ուղեկցությամբ լավ խառնել: Խառնուրդը ծածկելով՝ փոխադրել սառնարան, որ հանգստանա և պնդանա: Սա կարևոր նախապայման է, հարկ է սառնարանում թողնել երեսուն րոպե: Մինչ այդ ստանալ միջուկը՝ տվյալ բաղադրիչների խառնուրդով: Խառնելուց հետո լցնել սննդաթաղանթի կամ պոլիէթիլենային տոպրակի մեջ, եզրերը տափակեցնել՝ փաթաթելով երշիկանման: Սառեցնել երեսուն րոպե:
Միսը սառնարանից հանելուց հետո վերածել գնդերի: Կտրատել կոտլետի միջուկի համար նախատեսված պանիրն ու կարագը: Գնդիկներն առանձին բացել, դնել պանիրը, կրկին փակել, թաթախել նախապես հարված հավկիթի մեջ, հետո տեղափոխել պաքսիմատի մեջ: Մյուս դեպքում մսային գնդիկների մեջ դնել կարագը: Պատրաստի կոտլետները խորհուրդ է տրվում սառցախցիկ դնել չափաբաժիններով: Հակառակ դեպքում այն կփչանա, եթե ամեն օգտագործելու դեպքում ամբողջական հանեք սառցախցիկից ու հետ վերադարձնեք: