Ամենաարդյունավետ միջոցները որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից և միշտ անթերի տեսք ունենալ

Աչքերի տակ առաջացած «պարկերը» կարող են տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ,որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից: Նման այտուցներից ազատվելու ամենապարզ միջոցը սառույցի կտորներով մերսումն է,սակայն լինում են դեպքեր,երբ անգամ այս մեթոդը բավական արդյունավետ չի լինում և մարդիկ ստիպված են լինում գտնել այլընտրանքային լուծումներ:Եթե սովորական սառույցով մերսումը չի օգնում ազատվել այտուցներից, կարելի է կիրառել սառեցրած թուրմեր, ինչպես նաև թուրմերով թրջոցներ և օգտակար դիմակներ: Aif.ru կայքը ներկայացրել է այս խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները,որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած «պարկերից» և միշտ անթերի տեսք ունենալ:

․1 ճաշի գդալ տերեփուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել, լցնել սառույցի կաղապարների մեջ և սառեցնել: Սառած թուրմի կտորներն օգտագործել այտուցված կոպերը մերսելու համար:

․1 ճաշի գդալ անանուխի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել, լցնել սառույցի կաղապարների մեջ և սառեցնել: Սառած թուրմի կտորներն օգտագործել այտուցված կոպերը մերսելու համար:

․1 ճաշի գդալ կեչու չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև քամել: Բամբակյա սկավառակները թրջել ստացված թուրմով, դնել կոպերին և թողնել 20 րոպե:Քաղցր խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել մի գդալ ցածր յուղայնությամբ թթվասեր և լավ խառնել: Դիմակը հաստ շերտով քսել ստորին կոպերին և թողնել 15 րոպե:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика