Ամենապարզ արագ մատչելի և շատ համեղ հյուրասիրությունը պատրաստվում է մեկ երկու հաշվով սակայն գերում է իր բույրով և տեսքով

Ամենապարզ արագ,մատչելի և շատ համեղ հյուրասիրությունը պատրաստվում է մեկ-երկու հաշվով,սակայն գերում է իր բույրով և տեսքով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3 բաժակ ալյուր
  • 200գ փափկած կարագ
  • 2 ձու
  • 200գ շաքարավազ
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • վանիլին

Պատրաստման եղանակ․ Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։Ավելացնել փափկած կարագը լավ տրորել և հարել։Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղելով լցնել ձվային զանգվածի մեջ։Հունցել փափուկ խմոր և 1 ժամով ուղարկել սառնարանը։Խմորից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրը թաթախել սպիտակուցի, այնուհետև շաքարավազի մեջ։Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել նախապատրաստված գնդիկները և ուղարկել ջեռոցը։ Թխել 30 րոպե։Բարի ախորժակ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика