Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 2 հատ
- Լոլիկ – 2 հատ
- Սոխ – 2 հատ
- Ձու – 1 հատ
- Անյուղ պանիր – 100 գ
- Բնական յոգուրտ – 1 ճ/գ
- Սև աղացած պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը Հվը մանր կտրատել: Ձուն հարել, ավելացնել հավի կտորներին, համեմել աղով և աղացած պղպեղով: Լոլիկը շերտատել: Սոխն օղակաձև կտրատել: Պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Տապակը պատել ձիթայուղով: Առաջին շերտով շարել հավի կտորները: Երկրորդ շերտով շարել սոխը: Սոխի վրա դնել լոլիկները: Լոլիկների վրա յոգուրտ տարածել: Վերջին շերտը պանիրն է: Ջեռոցի մեջ եփել հավն այնքան ժամանակ, մինչև պանիրը ոսկեգունի: