Այսօր ձեզ ենք ներկայացնում մի շատ փափուկ կաթնաշոռային դեսերտ։ Այն շատ հեշտ է պատրաստվում և շատ դժվար է այսպիսի քաղցրավենիքից խուսափելը։ Այն կարելի է պատրաստել, երբ ձեր հյուրերը առանց զգուշացնելու են եկել։ Ձեզ հարկավոր կլինի ընդամենը 30 րոպե այն պատրաստելու համար։ Այնպես, որ անպայման գրեք ձեզ մոտ այս հրաշալի բաղադրատոմսը։
Բաղադրիչներ՝
- 2 բաժակ ալյուր,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 4 ճաշի գդալ թթվասեր,
- 4 ձու,
- 400 գրամ կանթաշոռ,
- 100 գրամ կարագ,
- 1 թեյի գդալ սոդա,
- մեկ պտղունց աղ,
- ըստ ցանկության՝ ընկույզ, չամիչ և այլն։
Ահա թե ինչպես կարելի է այն պատրաստել։ Հարեք ձուն շաքարի հետ։ Զանգվածը պետք է բաց գույն ստանա, իսկ շաքարը ամբողջովին պետք է հալվի։ Ավելացրեք ձվերին թթվասեր, կաթնաշոռ և հալեցրած կարագը, սոդա և աղը։ Բոլորը լավ խառնեք, իսկ հետո հարեք այն բլենդերով՝ մինչև միատարր զանգված ստանալը։
Ավելացրեք ալյուր և նորից լավ խառնեք։ Լցրեք խմորը ֆորմայի մեջ, պատեք խոհանոցային թղթով, դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխելով 30 րոպե։ Թխելուց հետո թողեք թխվածքը սառի սկզվից ֆորմայի մեջ, իսկ հետո սրբիչի վրա։