Այս բնական օշարակ հրաշալի միջոց է մրսածության բուժման ու իմունային համակարգի ամրապնդման համար

Տարվա ցուրտ եղանակներին մրսածությունն ու գրիպը շատ տարածված են լինում և կարող են բավական տհաճ խնդիրներ առաջացնել: Այս հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար հարկավոր է առաջին հերթին ամրապնդել իմունային համակարգը, սակայն դեղատնային միջոցները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում:

Բարեբախտաբար կա մի հիանալի փորձված բնական միջոց, որը ոչ միայն կամրապնդի իմունային համակարգը, այլև կօգնի պայքարել վարակների ու բորբոքումների դեմ, բարենպաստ ազդեցություն կունենա շնչառական համակարգի վրա, էներգիա կհաղորդի և կկանխնի գրիպն ու մրսածությունը:

Այս դեղամիջոցը պարունակում է միայն բնական տարածված բաղադրիչներ, ուստի հասանելի է յուրաքանչյուրին: Ավելին՝ այն չի պարունակում ալկոհոլ ու այլ վնասակար բաղադրիչներ, ինչը նշանակում է, որ այն կարելի է կիրառել նաև երեխաների բուժման համար:

Դեղամիջոցի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 հատ կիտրոն
  • կոճապղպեղի միջին չափի արմատ
  • 500 գրամ բնական մեղր:

Պատրաստմեն եղանակը.

Դեղամիջոցը պատրաստելու համար նախ հարկավոր է կիտրոնը լվանալ ու բարակ շերտերով կտրատել: Այնուհետև լվանալ ու մաքրել նաև կոճապղպեղը, կտրատել այն ու ավելացնել կիտրոնին: Լցնել բաղադրիչները 1 լիտր տարողությամբ մաքուր ապակյա տարայի մեջ, ավելացնել մեղրը և թողնել խառնուրդը մեկ օր, որպեսզի կիտրոնի ու կոճապղպեղի հյութերը խառնվեն մեղրին: Մեկ օր անց հարկավոր է տարան փակել կափարիչով, դնել սառնարան ու թողնել 1-2 ամիս, որպեսզի խառնուրդը վերածվի դոնդողանման զանգվածի:

Օգտագործման եղանակը.

Ստացված դեղամիջոցը կարելի է լուծել եռացրած տաք ջրում և խմել որպես թեյ, կամ պարզապես ուտել դոնդողանման զանգվածը: Մեծահասակների դեպքում թույլատրվում է օրական կիրառել մինչև 2 ճաշի գդալ այս խառնուրդից, մինչդեռ երեխաներին թույլատրվող չափաբաժինը չպետք է գերազանցի 1/2 թեյի գդալը:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика