Այս հետաքրքիր թեստը կօգնի բացահայտել թե ինչպես եք վարվում երբ դժվարությունների եք հանդիպում: Նայեք նկարին ինչ տեսաք առաջինը

Մեր կյանքում մենք երբեմն բախվում ենք դժվարությունների և մեզանից յուրաքանչյուրը տարբեր կերպ է իրեն դրսևորում։ Դա պայմանավորված է մեր բնավորությամբ, իրավիճակով, անձնային հատկություններով:Այս հետաքրքիր թեստը կօգնի բացահայտել, թե ինչպես եք վարվում, երբ դժվարությունների եք հանդիպում: Նայեք նկարին, ի՞նչ տեսաք առաջինը։

Անձրևանոց: Դժվարության հանդիպելիս սկսում եք նախ պաշտպանվել և փորձում եք անել այնպես, որպեսզի գտնեք լավագույն ելքը նվազագույն կորուստներով։ Տխրում եք, բուռն զգացմունքներ ունենում, բոլոր հնարավոր միջոցներով փորձում պաշտպանվել տհաճ իրավիճակից: Սպասում եք՝ երբ այդ տհաճ իրավիճակը կավարտվի և ավելի բարենպաստ իրավիճակ կլինի: Խոչընդոտներն ընկալում եք՝ որպես հարձակում ձեր անձի վրա, ինչին արժանի չէիք:

Քաղաք: Դժվարությունների հանդիպելիս գործի եք դնում բոլոր հնարավոր միջոցները։ Անմիջապես գործի եք անցնում։ Օգնություն եք խնդրում, զանգահարում եք և փորձում եք կապ հաստատել այն բոլոր ծանոթների, ընկերների, հարազատների հետ, ովքեր կարող են այդ իրավիճակում օգնության ձեռք մեկնել: Ակտիվ և վճռական եք գործում, չեք հանգստանում, քանի դեռ ձեզ համար տհաճ իրավիճակն ի օգուտ ձեզ լուծում չի ստացել: Ի գիտություն ընդունում եք բոլոր նրանց խորհուրդները, ովքեր նմանատիպ խնդիրներ են ունեցել:

Լուսին: Խնդրի լուծմանը ռացիոնալ մոտեցում եք ցուցաբերում: Վերլուծում եք կատարվածը, ձգտում, որքան հնարավոր է, շատ տեղեկատվություն գտնել այդ խնդրի մասին: Մոտավոր ծրագիր եք կազմում և սկսում հետևողականորեն լուծել խնդիրը՝ առանց զգացմունքների, որպես կանոն՝ արդյունավետ: Կարելի է ասել՝ խնդիրներ լուծելու մասնագետ եք:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика