Եկեք այսպես անենք. Ընտրեք շաբաթվա մեկ օր ցանկացած ասենք երեքշաբթի: Այսուհետ երեքշաբթի օրը ձեր առանձնահատուկ օրն է: Այն օրը, երբ դուք յուրահատուկ գեղեցիկ եք: Երեքշաբթի օրը ինքներդ ձեզ փոքր նվերներ արեք։Հագնվեք գնացեք սուրճ խմելու սրճարանում գնացեք զբոսանելու գնացեք պատկերասրահներ:Քնելուց առաջ գիրք կարդացեք, բանաստեղծություններ հեքիաթներ լսեք դասական երաժշտություն:
Վաղուց եք որոշել ինչ-որ կարևոր բան անել:Հիմա դրա համար ունեք երեքշաբթի օրը:Ցանկացած կարևոր լավ ցանկալի բաների համար դուք ունեք երեքշաբթի օր։Կարող եք բացիկ ուղարկել ընկերոջը փոստով կարող եք ամեն երեքշաբթի օրագրում ինչ-որ բան գրել ուրվագծեր նկարել հյուրեր ընդունել տանը կամ ինքներդ հյուր գնալ:
Երեքշաբթի դուք կարող եք պատրաստել ինչ-որ անսովոր բան և խմել լավ գինի:Ընդհանրապես բոլորի համար կան այնպիսի հատուկ գործեր որոնք մարմնավորում են շատ պարզ և արժեքավոր կախարդանք։ Սկսեք երեքշաբթիից, իսկ հետո ամենինչ կտեսնեք ինքներդ։