Չեմ բացառում,որ Էջմիածնի՝կորոնավիրուսով վարակված բնակչի հետ շփված և մեկուսացված համաճարակաբանական խմբից նոր դրական դեպքեր լինեն:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․Անդրադառնալով մեկուսացման պայմաններին՝նա նշեց,թե մեկուսացվող անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն արդեն հաստատված կորոնավիրուս ունեցող ունեցող անձի հետ:
«Գրեթե բոլոր շփվածներին հայտնաբերել ենք,աշխատանքները շարունակվում են:Պացիենտներից 14-ն իրենց լավ են զգում մեկի մոտ կա թոքաբորբ»-նշեց նա:Նախարարը հավելեց,որ այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ: