ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկատվություն է հաղորդել ՀՀ-ում առկա կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին:Ըստ նախարարի այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք,որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով,իսկ 1-ը մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է:Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և հսկողության տակ:
Ունենք նաև լավ լուր.մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել,այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել:Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո,նա դուրս կգրվի հիվանդանոցից»,գրել է նախարարը: