Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք․ Նիկոլ Փաշինյան․ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկություններ է հաղորդել երկրում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ և հայտնել է, որ այս պահի դրությամբ երկրում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի ։ «Վատ լուրերն այն են որ Էջմիածինից մեկուսացված քաղաքացիներից ևս երեքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։Այս պահին ունենք 13 հաստատված դեպք։

Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика