Այս տարվա խորհրդանիշ Առնետը սիրում է սառը երանգներ․Եթե ուզում եք առաջնորդվել տարվա խորհրդանիշի քմահաճույքով ապա Նոր տարին պետք է դիմավորել հենց այդ երանգներով

Այս տարվա խորհրդանիշ Առնետը սիրում է սառը երանգներ և համաշխարհային նորաձևության ամենահեղինակավոր տները առաջարկում են ընտրել արծաթագույն, մոխրագույն կամ սպիտակ զգեստներ։ Եթե ուզում եք առաջնորդվել տարվա խորհրդանիշի քմահաճույքով, ապա Նոր տարին պետք է դիմավորել հենց այդ երանգներով։Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում դիզայներ, ոճաբան Ֆաինա Հարությունյանը առանձնացրել է տոնական երեք կերպար՝ ըստ այն վայրի, որտեղ նշելու եք Ամանորը։

«Նախ պետք է հասկանանք, թե որտեղ, ում հետ և ինչ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Օրինակ, եթե տանն ենք լինելու, հարմարավետությունն է կարևոր․ սառը երանգների մեջ ընտրեք տաքուկ բլուզ և համադրեք ջինսի հետ։ Տոնական տեսքի համար կարող եք ինչ-որ հետաքրքիր շեշտադրում անել։ Եթե ակումբային երեկույթի եք գնալու կամ փաբում եք լինելու, ընտրեք հարմարավետ, սեքսուալ, կարճ զգեստ, որը կլինի փայլերով։ Եթե երեկոն ռեստորանային է լինելու, էլեգանտությունն է կարևոր, խորհուրդ կտամ երկար զգեստ կրել,-ասաց Ֆաինան ու հավելեց,- Այս տարի ոսկեգույն փայլին պետք է փոխարինեն արծաթագույնը, մետալիկ երանգները։ Իմ նոր հավաքածուում ես էլ եմ այդպես արել։ Սևի, արծաթագույնի համադրությունը, մարգարիտները, փայլը ևս նորաոճ տեսք կհաղորդեն կերպարին»։

Իհարկե սառը գույները ոչ բոլորին են համապատասխանում։ Այնպես որ, եթե նախընտրում եք տաք երանգներ, դուք ևս ձեր look- ով կարող եք գոհացնել տարվա խորհրդանիշին։ Պարզապես պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերել և զգեստը համադրել արծաթագույն աքսեսուարների հետ։ Առանձնացրել ենք տոնական զգեստների մի քանի տարբերակ ՝ ըստ հայ հայտնիների։ Նրանցից ոմանք որոշել են հետևել նորաձևության տների ցուցումներին ՝ ընտրելով սառը երանգներ, իսկ ոմանք էլակակ։

Աղբյուր tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика