Այս բաղադրատոմսը վերջերս է հայտնվել մեր ընտանիքում,սակայն արդեն դարձել է բոլորիս ամենասիրելին։ Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել։ Խմորը պարզապես հալում է բերանում։
Բաղադրիչներ․
- 1 տարա խտացրած կաթ,
- 4 ձու,
- կես թեյի գդալ սոդա, քացախով հանգցրած,
- մոտ 500 գրամ ալյուր,
- բուսական յուղ տապակելու համար,
- շաքարի փոշի։
- Պատրաստումը․
Հարեք ձուն պատառաքաղով և լցրեք խտացրած կաթը։ Ավելացրեք քացախով հանգցրած սոդան և ալյուրը, խառնեք և հունցեք խմորը։Խմորին հաղորդել երշիկի տեսք և կտրել մանր կտորների։ Յուրաքանչյուրից գնդեր սարքել։
Տապակել պատրաստի գնդերը բուսական յուղով պատած թավայի մեջ։
Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քաշի։Լցնում ենք շաքարի փոշի և վայելում այս համեղ քաղցրավենիքը։Բարի ախորժակ։ Կիսվեք ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես պատրաստեն այս համեղ փքաբլիթները։