Դժվար է հավատալ, բայց այնուամենայնիվ գոյություն ունի բուժիչ հատկություններով օժտված քսուք, որի օգտագործումից հետո մաշկի բոլոր վնասվածքները բուժվում են հենց աչքի առաջ: EnterTrain-ը ներկայացնում է քսուքի բաղադրիչները և պատրաստման եղանակը: Քսուքն օգնում է բուժել էկզեման, պսորիազը,կտրվածքներ, վերքեր, մակերեսային այրվածքներ, ինչպես նաև ցրտահարված մաշկը:
Քսուքի բաղադրիչներն են․
- 1/4 բաժակ առաջին արդյունահանման ձիթապտղի յուղ
- 2/3 բաժակ չոր տերևների խառնուրդ (կալենդուլայի ծաղիկներ, եզան լեզու, գոճամորու, քարխոտ, դեղին արմատ)
- 2–4 բաժակ մեղրամոմ
- 1 բաժակ հեղուկ մեղր
- 1/2 թեյի գդալ հեղուկ Е վիտամին
- 5–6 կաթիլ եթերային յուղ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը․ Նախ պետք է խոտաբույսերից հանել առավելագույնս օգտակար նյութերը: Ինչի համար պետք է տաքացնել յուղը 40-50 աստիճան և դանդաղ ավելացնել մանրացված խոտաբույսերը: Այնուհետև զգուշորեն խառնել: Զանգվածը պինդ փակել և թողել խաշվի եռացող ջրի մեջ 3 ժամ: Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ զանգվածը պետք է խառնել: Որպեսզի ողջ օգտակար նյութերը դուրս գան խոտաբույսերից. պետք է կրկնել այս գործընթացը 3 օրվա ընթացքում: Ինչից հետո յուղը պետք է քամել, իսկ բույսերը՝ տրորել:
Հալեցնել մեղրամոմը շատ թույլ կրակի վրա, ավելացնել ստացված յուղային քաղվածքը: Խառնել, ապա ավելացնել մեղրը, վիտամին Е-ն, եթերային յուղերը: Հարել այնքան մինչև դառնա միասեռ զանգված: Քսուքը պահել այնպիսի տարայի մեջ, որը կարելի է պինդ փակել: Քսուքը կարելի է պահել սառնարանում մինչև 2 տարի: Պետք է ասել, որ չնայած այս քսուքը լիովին բնական բաղադրիչներից է պատրաստված, այնուամենայնիվ, դրա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ մաշկի զգայունություն դրսևորելու դեպքում պետք է հրաժարվել դրանից: