Այօրվա բաղադրատոմսը փորձեք ինքներդ և խորհուրդ տվեք ընկերներին

Դդմիկից կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • Դդմիկ – 1 հատ
  • Ձու – 1 հատ
  • Քերած պանիր – 50 գ
  • Սխտոր – 1 ատամիկ
  • Ալյուր – 1 ճ/գ
  • Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը Դդմիկը լվանալ, կեղևազրկել և անցկացնել խոշոր քերիչով: Ձուն հարել, ավելացնել դդմիկին, լավ խառնել: Զանգվածի վրա լցնել քերած պանիրը և մանրացված սխտորը: Ըստ ցանկության համեմել աղով և պղպեղով, ավելացնել ալյուրը, խառնել: Կոտլետները տապակել բուսայուղով տապակի մեջ՝ մինչև ոսկեգունելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика