Անահիտ Սիմոնյանը՝ իր, Քրիստինա Սաֆրանովայի և Անաստասիա Բրուխտիի Դուբայում նկարահանված տեսահոլովակի մասին

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը երաժշտական կարճատև դադարից հետո շուտով տեսահոլովակ կներկայացնի ռուս բլոգեր Քրիստինա Սաֆրանովայի և երգչուհի Անաստասիա Բրուխտիի հետ։ Ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն պատրաստ է: Երգը ռուսերեն է, կոչվում է «А мы девченки просто любим жить»։ Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտը խոսել է տեսահոլովակի, համագործակցության ու ստեղծագործության մասին։

«Երաժշտության հեղինակը Անաստասիա Բրուխտին է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Արտյոմ Վալտերը։ Երգը գրված էր, երբ առաջարկը եղավ Անաստասիա Բրուխտիի պրոդյուսերի կողմից եղավ։ Լսելով ստեղծագորոծությունը՝ շատ հավանեցի և, իհարկե, համաձայնեցի»,- ասաց Անահիտը։

Երգչուհու կարծիքով հիթային գործ են ստացել: «Աղջիկների՝ Քրիստինա Սաֆրանովայի և Անաստասիա Բրուխտիի հետ ծանոթ էի։ Պարային, դինամիկ, ուրախ երգ ենք ստացել։ Տեսահոլովակը Դուբայում ենք նկարահանել, ռեժիսորն Արեն Բայադյանն է։ Շատ շքեղ, մասշտաբային, հետաքրքիր գործ է: Երևի, հայկական տեսահոլովակներից ամենաբյուջետայինն է։ Այս տեսահոլովակի նկարահանման համար բավականին գումար ենք ծախսել»,- ասաց երգչուհին:

Անահիտը նշեց, որ միշտ փորձում է երաժշտական նորություններ ունենալ, սակայն հիմա առաջնայինը իր նորաձևության տունն է։ Անկախ դրանից՝ Անահիտն խոստացավ առաջիկայում կրկին երաժշտական այլ նորություններ ունենալ։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика