Անասնաբույծները Աշտարակ-Էջմիածին ճանապարհի Մրգաստան գյուղի հատվածում բողոքի ակցիա են անում

Գյուղացիներից մեկը նշեց, որ իշխանությունները չգիտեն «ժողովրդի հոգսն ու դարդը» ու այս ընթացքում որևէ բարեփոխում չեն արել․ «Ամբիոնից մենակ խոսում եք, որ բարեփոխում եք անելու, բայց ոչինչ էլ չեք կարողանում անել»։ Անասնաբույծներն ու մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման դեմ։

Անասնաբույծներն ու մսավաճառները նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ Հիշեցնենք, որ անասնաբույծներն ու մսավաճառները վերջին օրերի ընթացքում նույն պահանջով պարբերաբար բողոքի ցույցեր էին անում Կառավարության դիմաց։ Բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика