Խոզի փափկամսի պատրաստման շատ եղանակներ կան, սական EnterTrain-ը մի յուրահատուկ բացադրատոմս է առաջարկում՝ խոզի միսը նյուրնբերգյան ձևով, որն անկրկնելի է։ Ժամանակին այս բաղադրատոմսով պատրաստված խոզի միսը մատուցվել է միայն պալատական սեղաններին։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Խոզի միս – 800 գր.
- Կարմիր պղպեղ – ըստ ճաշակի,
- Սև հատիկավոր պղպեղ – 20 հատիկ,
- Ծիրանի չիր – 50 գր.,
- Չամիչ – 50 գր.,
- Դափնու տերև – 2 հատիկ,
- Աղ – ըստ ճաշակի,
- Սոխ – 5 հատ,
- Ձիթայուղ – 4 ճ.գ.,
- Սև սալորաչիր – 50 գր.,
- Մուգ գարեջուր – 1 բաժակ։
Պատրաստման եղանակը 1. Խոզի միսը լվացեք, չորացրեք և աղ ու պղպեղ արեք և դրեք սառնարանը 8 ժամով։ 2. Սոխը կտրատեք կիսալուսնաձև, չրերի վրա եռացրած ջուր լցրեք։ 3. Միսը 10-12 շերտի կտրատեք, ամեն մի շերտին կրկին աղ ու պղպեղ արեք։ 4. Քառակուսի ձևամանի մեջ 2 ճ.գ. ձիթայուղ քսեք, միսը շարեք, ինչպես նկարում է, քսեք մնացած ձիթայուղը։ 5. Կտորների արանքներում շարեք սոխերը։ 6. Հավասարաչափ վրան լցեք չամիչն ու չրերը։ Մսի վրա գարեջուր լցրեք, դափնու տերև ավելացրեք։ 7. Միսը դրեք 170-190 տաքացված ջեռոցը՝ 120 րոպեով։ Ուշադիր եղեք, որ միսը չվառվի։ Հենց որ վրան չոր շերտ գոյանա, կրակն իջեցրեք։