Այսպիսի տորթ չեք գտնի ոչ մի խանութում, բայց այնքան հեշտ է պատրաստվում,իսկ պատրաստման համար պահանջվում են միայն պարզ բաղադրիչներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 5 հատ
- ձվի սպիտակուց՝ 3 հատ
- շաքարավազ՝ 100գ
- ձեթ՝ 3ճ.գ.
- վանիլին
- կակաչի սերմեր՝ 0.5 բաժակ
- ալյուր՝ 4 ճ.գ.
- փխրեցուցիչ՝ 1թ.գ.
Կրեմի համար.
- կաթ՝ 1.5 բաժակ
- սերուցք 33%՝ 200մլ
- շաքարի փոշի՝ 150գ
- ձվի դեղնուց՝ 3 հատ
- կրախմալ՝ 2ճ.գ.
- կես կիտրոնի հյութ և քերած կեղև
- զարդարելու համար.
- սպիտակ շոկոլադ
- կակաչի սերմեր
Պատրաստման եղանակ.
Առանձնացնել 8 ձվերի սպիտակուցներն ու դեղնուցները: Արդյունքում 3 դեղնուցն օգտագործվելու է կրեմի համար, իսկ 8 սպիտակուցն ու 5 դեղնուցը՝ խմորի: Հարել 8 սպիտակուցը՝ մինչ խիտ փրփուր կստացվի: Քիչ-քիչ ավելացնել շաքարավազը՝ անդադար հարելով: Հերթականությամբ ավելացնել 5 դեղնուցը, ձեթը, վանիլինը և հարել 1-2 րոպե:
Առանձին խառնել ալյուրը, կակաչի սերմերը, փխրեցուցիչը և լավ խառնել: Չոր խառնուրդին լցնել հարած զանգվածը և զգույշ խառնել:Բացվող կողքերով, 21սմ տրամաչափով տապակի մեջ յուղաթուղթ դնել և լցնել խմորի 1/4 մասը: Հարթեցնել: Թխել 10 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո, նախօրոք տաքացրած ջեռոցում: Պիտի ոսկեգույն կորժ ստացվի: Այդ կերպ թխել 4 կորժ:
Պատրաստել կրեմը. խառնել 1ճ.գ. շաքարի փոշի, 2ճ.գ. կրախմալ և 2-3ճ.գ. կաթ: Մնացած կաթի մեջ լցնել 3 դեղնուցները, շաքարի փոշին և թույլ կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Ավելացնել կրախմալով խառնուրդը և անդադար խառնելով՝ եփել մինչ խտանալը: Ավելացել կիտրոնի քերած կեղևն ու հյութը, հանել կրակից: Թողնել, որ սառի:Սառած վիճակում սերուցքը հարել 2ճ.գ. շաքարավազի հետ՝ մինչ խիտ զանգված կստացվի:Մի-մի գդալ եփովի կրեմ ավելացնելով՝ հարել սերուցքը:Հավաքել տորթը. յուրաքանչյուր շերտին կրեմ քսել և դնել միմյանց վրա:Զարդարել քերած սպիտակ շոկոլադով: