Անմահական համեղ մանդարինով կարամելային պիրոգ

Մանդարինով պիրոգը, որն այսօր առաջարկում է պատրաստել EnterTrain-ը, շատ արագ է պատրաստվում և շատ ավելի արագ անհետանում է սեղանից։ Այն աննկարագրելի համեղ է և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ։ Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Մանդարին – 5 հատ
  • Ձու – 3 հատ
  • Շաքարավազ – 80 գրամ
  • Վանիլին – 3 գրամ
  • Աղ – ըստ ճաշակի
  • Կաթ – 100 մլ
  • Հալեցրած կարագ – 40 գրամ
  • Ալյուր – 150 գրամ
  • Փխրեցուցիչ – 1 թ․գ․

Պատրաստման եղանակը 1. Մանդարինը մաքրեք, սպիտակ թելիկները և կորիզները հեռացրեք և կիսեք, ինչպես նկարում է։ 2. Պատրաստեք խմորը․ ամանի մեջ ջարդեք ձվերը, ավելացրեք շաքարավազը, վանիլինը և մի փոքր աղ։ Հարեք 3-4 րոպե։ Ավելացրեք կաթն ու կարագը։ 3. Զանգվածը լավ խառնեք։ Ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը։ Ձեռքի հարիչով խառնեք, որպեսզի գնդեր չմնան։

4. 4 ճ․գ․ շաքարավազ լցրեք թավայի մեջ և տաքացրեք միջին կրակի վրա մոտ 4 րոպե։ Երբ շաքարը դեղնավուն կարամելի վերածվի, մի քիչ խառնեք և կրակն անջատեք։ 5. Տապակի կամ սիլիկոնե ձևամանի մեջ յուղաթուղթ փռեք, վրան լցրեք կարամելը և տարածեք ամբողջ մակերեսով։ 6. Մանդարինների կեսերը դասավորեք ձևամանի մեջ՝ կլոր մասով դեպի վերև։

7. Դրանց վրա լցրեք խմորը և լավ հարթեցրեք։ Թխեք 180 աստիճանի տակ մոտ 35-40 րոպե։ Վերջին տասը րոպեն կարող եք կրակը մի քիչ իջեցնել։ 8. Պիրոգը հանեք ջեռոցից և շրջեք։ Հանեք յուղաթուղթը և հիացեք կարամելապատ մանդարինների գեղեցիկ շերտով։ 9. Վերևից կարող եք զարդարել դարչինի փայտիկով, անանուխով կամ պաղպաղակի գնդիկով։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика