Բաղադրությունը
- Հավի կրծքամիս՝ 400 գ
- Ռեհան՝ 1 կապ
- Զեյթունի յուղ՝ 1-2 ճաշի գդալ
- Սպիտակ գինի 100 մգ
- Բեկոն՝ 100 գ
- Իտալական համեմունքներ՝ 1 պտղունց
- Սխտոր՝ 2 շերտ
Պատրաստման եղանակը 1. Հավի կրծքամիսը երկու մասի բաժանեք, աղ արեք և համեմեք: 2. Յուրաքանչյուր կտորը ռեհանի հետ փաթաթեք բեկոնով: 3. Սխտորը մի քիչ ճզմեք և դրեք թավայի մեջ նախապես լցված զեյթունի յուղի մեջ: Մի քանի րոպե հետո հանեք սխտորը և թավայի մեջ դրեք պատրաստի ռուլետները: 4. Բոլոր կողմերից կարմրացրեք ռուլետները և լցրեք գինին: Երբ գինին գոլորշանա, ուտեստը պատրաստ կլինի: